Կիրակի վաղ առավոտյան Թեհրանում սկսվել է Իրանի զոհված գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի հոգեհանգստյան աղոթքը՝ հաղորդում է Tasnim-ը։ Ալի Խամենեիի և նրա ընտանիքի՝ նրա հետ միասին զոհված չորս անդամների համար աղոթքը անցկացվում է Թեհրանի Մեծ Մոսալլայում։ Սգո արարողությանը մասնակցում են միլիոնավոր մարդիկ։               
 

Իսլամիստները 30 աշակերտի են սպանել

Իսլամիստները 30 աշակերտի են սպանել
07.07.2013 | 00:54

Նիգերիայում ավելի քան 30 աշակերտ և մեկ ուսուցիչ է սպանվել իսլամիստների կողմից դպրոց-ինտերնատի վրա կատարած հարձակման հետևանքով։ Միջադեպը տեղի է ունեցել երկրի հյուսիս-արևելքում գտնող Մամուդո քաղաքում։ Ականատեսները վկայում են, որ հարձակվողները դպրոց են եկել վառելանյութի տարաներով և հրդեհել այն։ Մի քանի դպրոցականներ կենդանի այրվել են, մյուսները գնդակահարվել են փախուստի փորձի ժամանակ։

2010 թվականից ի վեր իսլամիստները Նիգերիայում հրդեհել են տասնյակ դպրոցներ։

Դիտվել է՝ 1248

Մեկնաբանություններ